ՀՀ կառավարությունն ավելի քան 10 միլիոն դրամ տրամադրեց ՊՆ–ին. գաղտնիք է` ինչ է արվելու

ՊՆ
10 միլիոն դրամը կուղղվի պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ձեռքբերումների ծախսերի ֆինանսավորմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Կառավարությունն ավելի քան 10 միլիոն դրամ տրամադրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը զինված ուժերի կարիքների ապահովման համար։ Հարցը ներառված էր կառավարության չզեկուցվող հարցերի շրջանակում, և հիմնավորման մեջ շատ մանրամասներ նշված չեն։
Ասվում է միայն, որ 10 միլիոն դրամը կուղղվի «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրին, ինչպես նաև «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով նախատեսվող պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ձեռքբերումների ծախսերի ֆինանսավորմանը:
Նախագիծը մշակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Նշվում է նաև, որ նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխությունների կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2022-ի բյուջեն, հայտնել էր, որ 2021-ի համեմատ ռազմական բյուջեն 11 տոկոսով կաճի` կազմելով 345 մլրդ դրամ։
Օդը «բացվում է». Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտի կլինի