ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Մարտի 1-ից կդադարեցվի Արցախի Հանրապետության կառավարության կողմից սուբսիդավորվող և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Հետագա խոչընդոտներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ մարտի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները կլինեն վճարովի և յուրաքանչյուր միավորի դիմաց կգանձվի համապատասխան սակագին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` 2020 թվականի հոկտեմբերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կառավարումը դառնում է պետական, կապի ոլորտի ծառայություններն էլ գործելու են անվճար։