ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. «Օմիկրոնով» վարակված Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին երկու օրվա թեստերը բացասական արդյունք են ցույց տվել, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի բժիշկ Սերքան Թոփալօղլուին։
«Նախագահի բժիշկը՝ պրոֆեսոր Թոփալօղլուն հայտարարել է, որ նախագահ Էրդողանի թեստերը վերջին երկու օրերին բացասական են եղել»,-փոխանցում է գործակալությունը։
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ ինքն ու իր կինը վարակվել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով։ Հիվանդությունը թեթև է ընթացել։