Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կմեկնի ԱՄՆ

Գործուղումից վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին գործուղում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։
Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ–ում` Նյու Յորք քաղաքում կգտնվի 2022 թվականի մարտի 13-17-ը, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին:
Գործուղումից վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։