ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաևն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Մեկ այլ հրամանագրով ընկերության նախկին ղեկավարն այժմ նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
Աբդուլաևը SOCAR-ի ղեկավարն էր 2005 թվականից։