Վլադիմիր Ժիրինովսկիին հիվանդանոց են տեղափոխել. ԶԼՄ

Վլադիմիր Ժիրինովսկի
Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցությունում հավաստիացրել են, որ իրենց առաջնորդը շարունակում է աշխատել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հայտնում է Ura.ru–ն` վկայակոչելով իր աղբյուրին։
ԶԼՄ–ն նշել է, որ քաղաքական գործիչը «Օմիկրոնով» է վարակվել և Մոսկվայի հիվանդանոցներից մեկը տեղափոխվել։
ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հաստատել է, որ Ժիրինովսկին գտնվում է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, սակայն ախտորոշումը չի հստակեցրել։
Չնայած ԶԼՄ–ներում հաղորդած տեղեկություններին` կուսակցությունում հերքել են իրենց առաջնորդի հոսպիտալացման մասին լուրը և վստահեցրել, որ Ժիրինովսկին իրեն լավ է զգում և շարունակում է աշխատել։