ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, դերասանուհի Ջուլիա Ֆոքսի հետ ազատ հարաբերություններ ունի։Գրում է Page Six–ը՝ հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրին։
Ասվում է` զույգն ազատ է այլ արդկանց հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ լինելու համար։ Այս փուլում 44-ամյա Քանյեն և 32-ամյա Ֆոքսը բավական գոհ են իրենց հարաբերություններից։
«Նրանց հարաբերությունները վեր են հանրային սովորական նորմերից և չունեն սահմանափակումներ։ Նրանք պարզապես ցանկանում են միմյանց երջանկացնել: Չկա խանդ կամ վատ մթնոլորտ», - ասել է աղբյուրը:
Միաժամանակ նշվում է, որ Ֆոքսը ժամանակ է անցկացնում ինչ-որ «առեղծվածային անծանոթի» հետ, իսկ Ուեսթը զվարճանում է 24-ամյա մոդել Չեյնի Ջոնսի հետ։ Ի դեպ, նրան հաճախ են համեմատում Քիմ Քարդաշյանի հետ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Քարդաշյանը պաշտոնապես Ուեսթից բաժանվելու հայտ է ներկայացրել դատարան։ Քանյեն մի քանի փորձեր է արել (այդ թվում՝ հրապարակային) վերադարձնելու Քիմին, սակայն Քարդաշյանը չի փոխել իր որոշումը։
Նշենք, որ Ջուլիա Ֆեքսն ու Քանյե Ուեսթը, միասին պապարացիների տեսախցիկների առաջ հայտնվել էին հունվարի սկզբին։ Մի քանի օր անց զույգը հաստատել էր, որ սիրավեպ ունի, ավելի ուշ սիրահարները ճաշել են Մադոննայի հետ։