ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության արագ կազմակերպման օգտին և աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պատմամշակութային ժառանգության պահպանման թեման քննարկվում է Բաքվի և Երևանի հետ կանոնավոր շփումների ժամանակ»,- ասել է նա:
Նա հիշեցրել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արվում շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հումանիտար հարցերում իրական առաջընթացի հասնելու համար, ներառյալ նաև պատմական և մշակութային օբյեկտների պաշտպանությունը: