Քվենտին Տարանտինոն 2-րդ անգամ հայր կդառնա

Քվենտին Տարանտինո
Փոքրիկը ծնվելու է ռեժիսորի առաջին երեխայի Լեոյի լույս աշխարհ գալուց երկու տարի անց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հանրահայտ ռեժիսոր 59-ամյա Քվենտին Տարանտինոն և իր կինը` իսրայելցի դերասանուհի Դանիելա Փիքը, երկրորդ երեխային են սպասում։ Տեղեկությունը հայտնում է The Jerusalem post-ը:
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Նշենք, որ Տարանտինոն առաջին անգամ հայր է դարձել 2020 թվականի փետրվարին։ Փիքը որդուն՝ Լեոյին, լույս աշխարհ է բերել Թել Ավիվի կլինիկաներից մեկում։
Նոր փեսացուն լքե՞լ է Վոլոչկովային
Տարանտինոն ու Փիքն ամուսնացել են 2018 թվականի նոյեմբերին Լոս Անջելեսում։
Սահմանափակումներ չկան. Քանյե Ուեսթը Ջուլիա Ֆոքսի հետ ազատ հարաբերությունների մեջ է