ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է` որ դեպքում կավարտվի կորոնավիրուսի համավարակը

Անտոնիո Գուտերեշ
ԱՀԿ-ն հարուստ երկրներին հորդորում է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում լրացուցիչ 16 մլրդ դոլար հատկացնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը մեծ սխալ է, բայց ջանքերը միավորելու դեպքում աշխարհը կկարողանա վերջ տալ COVID-19–ի համավարակին: Այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով ACT-Accelerator ծրագրի համար գումար հանգանակելու միջոցառման բացմանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը մեր ժամանակի ամենամեծ բարոյական սխալն է։ Բայց լավ նորությունն այն է, որ վերջերս գրանցված առաջընթացը ցույց է տալիս, որ մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքի, եթե միավորենք ռեսուրսները», - ասել է նա։
Վերջին 14 օրում 3-5 տարեկանների շրջանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 7.3 անգամ
Գուտերեշի խոսքով՝ բոլոր երկրների ջանքերի միավորումը և ավելի հարուստ երկրների կողմից ACT-Accelerator ծրագրի ֆինանսավորումը կօգնի հենց այս տարի հաղթահարել COVID-19 համավարակը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել հարուստ երկրներին լրացուցիչ 16 մլրդ դոլար հատկացնել ACT-Accelerator ծրագրի համար:
Այդ գումարները թույլ կտան ACT-Accelerator-ին ստեղծել պատվաստանյութերի 600 միլիոն դեղաչափով բանկ, 700 միլիոն թեստ և 120 միլիոն պացիենտի համար նախատեսված դեղամիջոցներ գնել, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցներ տրամադրել 1,7 միլիոն բուժաշխատողի:
«Ռոսպոտրեբնադզորի» բժիշկը պատմել է, թե երբ է երեխաների մոտ արտահայտվում «Օմիկրոնը»