Լևոն Արոնյանը FIDE Grand Prix–ում հաղթեց Կեյմերին. նա միանձյա առաջատարն է

FIDE Grand Prix-ի խմբային փուլում Արոնյանը ժամանակից շուտ հաղթանակ տոնեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik.Բեռլինում անցկացվող FIDE Grand Prix շարքի առաջին մրցաշարի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ–ն ներկայացնող Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ ու հաղթանակ տարավ 35-րդ քայլում։

Լևոն Արոնյանը 5 հնարավորից վաստակեց 4 միավոր և դարձավ C խմբի միանձնյա առաջատարը։ Կեյմերը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Հնդիկ Սանտոշ Գուջրատի Վիդիտը և ռուսաստանցի Դանիիլ Դուբովը 4 հնարավորից վաստակել են 2-ական միավոր։

Վերջին տուրում Արոնյանը փետրվարի 10-ին կխաղա Դուբովի հետ։
Խմբի հաղթողը դուրս կգա կիսաեզրափակիչ։