ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Երևանում` Կիլիկիա թաղամասի Ադանայի փողոցի թիվ 23 հասցեի մոտ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով քրեական աշխարհում հայտնի «Արտյոմ Կանևսկոյի» (Արտյոմ Հարությունով) ընկերը` ձախ սրունքի հրազենային վնասվածք ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի մասին ոստիկանությունում ահազանգը ստացվել է փետրվարի 9-ին, ժամը 16։30-ի սահմաններում։
Տեղում աշխատող ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 47-ամյա Վարդան Գևորգյանն է։ Բժիշկները հայտնել են, որ ներկա պահին նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գազային ատրճանակի 1 հատ պարկուճ:
Դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են անհարժեշտ միջոցառումներ։
Կայքի տեղեկություններով` վիրավորը Կիլիկիայում հայտնի «Կոդո» մականվամբ Արման Գևորգյանի եղբայրն է, ովքեր թաղամասում բնութագրվում են որպես դրական մարդիկ, սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդկանց միշտ սատար կանգնող: