Յուրացրել է 15.7 մլն դրամ. արցախցիներին ընդունած հյուրատներից մեկը խաբեությամբ է զբաղվել

Ստեփանակերտ. Արխիվային լուսանկար
Անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին կացարանով ապահովող հյուրատներից մեկն ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ պայմանագրում կեղծ տեղեկություններ է մտցրել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը` հավելելով, որ այդ պայմանագրում անհատ ձեռնարկատերը ներառել է անձանց, որոնք իր կողմից տրամադրվող հյուրանոցային օբյեկտներում չեն բնակվել։

«Այդ կերպ 2021թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեից հափշտակել է 15 740 000 դրամ գումար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Անհատ ձեռնարկատերը որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախի քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 345-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական փաստաթղթի կեղծում և օգտագործում) նախատեսված արարքների կատարման համար: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունը շարունակվում է: