ՀՀ–ում սուր շնչառական վարակներով հիվանդացածների թիվն ավելացել է 2.5 անգամ

Հիվանդանոց
Հայաստանում այս պահի դրությամբ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդությունների բարձր ակտիվություն է նկատվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանում նախորդ տարվա համեմատ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացությունների թիվն ավելացել է 2.5 անգամ։ Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Նրա խոսքով` հիվանդությունների աճը դիտվում է ինչպես պոլիկլինիկական հաստատություններ դիմելիությամբ, այնպես էլ շտապօգնության կանչերով։ Իրավիճակն ընդհանուր առմամբ համաճարակային շեմից բարձր է 2.2 անգամ։ Դեպքերը հիմնականում արձանագրվում են 0-14 տարեկան և 30-64 տարեկան անձանց շրջանում։

«Փետրվարի 8–ի դրությամբ ՀՀ–ում ստացիոնար բուժում է ստանում 456 պացիենտ, 84.8 տոկոսը 0-18 տարեկաններն են։ Թոքաբորբով հիվանդ 317 պացիենտ կա, որից 57–ը 0-18 տարեկան են»,–նշեց նա։

Այս սեզոնի ընթացքում իրականացվել է գրիպանման հիվանդությունների և ծանր սուր շնչառական վարակների 1089 նմուշի լաբորատոր հետազոտություն , որի արդյունքում 207 –ի դեպքում հայտնաբերվել է գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը։
2811 նոր դեպք, 6 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Միայն հունվարին իրականացվել է 223 նմուշի հետազոտություն , որից 72–ը եղել են H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ։
Նշենք, որ գրիպի A տեսակը շատ ավելի շուտ է տարածվում և վիրուսի թիրախում հիմնականում երեխաներն են։
Ախտանշանները բնորոշ են սուր շնչառական վարակի ախտանշաններին` ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, քթից արտահոսք, հազ։
Դեղորայքը մի քանի անգամ կթանկանա. ինչպե՞ս խուսափել կոլապսից