ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt հեղինակավոր պորտալի, կազմում է 10 մլն եվրո։
Այդ ցուցանիշով Մխիթարյանը 1989 թվականին ծնված ֆուտբոլիստների լավագույն տասնյակում է՝ զբաղեցնելում 8-9-րդ հորիզոնականը։
Հայ ֆուտբոլիստ այդ հորիզոնականը կիսում է խորվաթ ֆուտբոլիստ Իվան Պերիշիչի հետ։
Նշենք, որ ցուցակը գլխավորում է գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը, ում տրանսֆերային արժեքը կազմում է 25 մլն եվրո։
Նշենք, որ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում Ա Սերիայում անցկացրել է 78 հանդիպում և դարձել 25 գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում նա Իտալիայի առաջնությունում դարձել է երեք գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Իսկ ընդհանուր առմամբ, հաշվի առնելով մյուս մրցաշարերը (Իտալիայի գավաթ, Եվրոպա լիգա և այլն)՝ Մխիթարյանը անցկացրել է 101 հանդիպում։