Հայկական ֆիլմը ներկայացվել է Ռուսաստանի «Նիկա» կինոմրցանակի

«Նիկա» կինոմրցանակ
Ֆիլմի ռեժիսորը Հայկ Օրդյանն է։ Սցենարը գրվել է Նարինե Աբգարյանի համանուն գրքի հիման վրա` մոգական ռեալիզմին մոտ ժանրով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայկական արտադրության «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը ներկայացվել է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» մրցանակաբաշխության՝ «ԱՊՀ երկրների և Վրաստանի լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` նշելով, որ ֆիլմը նկարահանվել է կինոկենտրոնի համաֆինանսավորմամբ։
Ֆիլմի ռեժիսորը Հայկ Օրդյանն է։ Սցենարը գրվել է Նարինե Աբգարյանի համանուն գրքի հիման վրա` մոգական ռեալիզմին մոտ ժանրով։
Իրադարձությունների կենտրոնում մի փոքրիկ գյուղ է, որը գտնվում է գեղատեսիլ կիրճում։ Ճանապարհի մոտ գտնվող փոքրիկ շուկայում գյուղացիները վաճառում են հնարավոր ամեն ինչ, երբեմն էլ զբաղվում են գյուղատնտեսությամբ։
Հայտնի են «Օսկարի» հավակնորդները
Քանդված տանը, չնկատելով ժամանակի ընթացքը, ապրում է մի ընտանիք՝ տարեց տնային տնտեսուհի Մամիդան, Նազարոս անունով տղան ու նրա խելագարվրած մայրը` Զուլալին, որին մարմնավորել է դերասանուհի Հերմինե Ստեփանյանը։
Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Հայաստանում ֆիլմն էկրան է բարձրացել 2021 թվականի հոկտեմբերին։