ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալ Ռ. Ղ.–ի համար բերված սառնարանից հայտնաբերել են 5 տասնյակից ավելի բջջային հեռախոս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 9-ին, ժամը 11։30-ի սահմաններում։ ՔԿՀ ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Կ. Մ.–ի կողմից որպես հանձնուք բերված սառնարանը։
Զննության արդյունքում սառնարանի հետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 55 հատ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 5 մարտկոց և 3 USB լար:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: