Ցուցահանդես-վաճառք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տանը»

Ցուցահանդես-վաճառք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում
Դատապարտյալներն են ցանկացել, որ ցուցահանդեսի հասույթը փոխանցվի վերականգնողական կենտրոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Այսօր ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կայացել է Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին, ինչպես նաև հայ զինվորի մեծարմանը նվիրված ցուցահանդես-վաճառքը։ Տեղեկությունը հայտնում է քրեակատորաղական ծառայությունը։
Ցուցահանդես-վաճառք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում
Ցուցահանդեսին ներկայացված են եղել հիմնականում ցմահ դատապարտյալների ձեռքի աշխատանքներն ու նրանց հեղինակած գրքերը:
Ցուցահանդես-վաճառք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում
«Դատապարտյալների ցանկությամբ ցուցահանդեսի վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ցուցահանդես-վաճառք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը, ծառայության վարչակազմը, Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ, ՄԻՊ ներկայացուցիչներ, հիմնարկի հոգևոր հայր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը և այլ հյուրեր:
Ցուցահանդես-վաճառք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում
Իրենց աշխատանքներով հանդես եկած ազատազրկված անձինք հիմնարկի պետի կողմից կարժանանան խրախուսանքների:
Պարտադիր զինծառայությանը կհետևի պարտադիր օգնությունը. ՀՀ–ում կբացվի Վետերանների հոսպիտալ
Արտասովոր թերապիա. ինչպես են Պռոշյանում բուժում հոգեբանական խնդիրներ ունեցող տղաներին