ԱԺ-ն մերժեց տուգանային բալային համակարգը հանելու վերաբերյալ ընդդիմության նախագիծը

Ոստիկանը ստուգում է փաստաթղթերը. Արխիվային լուսանկար
Ըստ ընդդիմության՝ երկու առանձին պատասխանատվության միջոց զուգահեռ են կիրառվում, ինչն անթույլատրելի է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող տուգանման բալային համակարգը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 42 կողմ, 46 դեմ ձայներ:
Ընդդիմությունը հիշեցրել էր՝ ՀՀ սահմանադրությունը նախատեսում է, որ նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունն արգելվում է, նշել էր, որ տվյալ դեպքում վարորդներին միաժամանակ նախատեսվում է տուգանք՝ դրամական միջոցների մասով, նաև տուգանային միավորների հանում, 9 բալի սպառման դեպքում ընդհուպ վարորդական իրավունքի կասեցում:
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է վերացնել վարորդների տուգանային բալային համակարգը
Ըստ ընդդիմության՝ երկու առանձին պատասխանատվության միջոց զուգահեռ են կիրառվում, ինչն անթույլատրելի է:
Սակայն իշխանական պատգամավորներից նշել էին՝ վարորդները միաժամանակ չեն զրկվում վարորդական իրավունքից և ֆինանսական բեռ կրում: Եթե 9 բալը լրանում է, անձը 6 ամսով զրկվում է վարելու իրավունքից, սակայն այդ վերջին խախտման համար տուգանք չի վճարում: