Արցախում 5 օրում հայտնաբերվել է 76 հատ տարբեր տեսակի արկ ու այլ զինամթերք

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև օրս Արցախի տարածքում ոչնչացվել է 864059 հատ տարբեր տեսակի արկ ու այլ զինամթերք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. 2022թ. հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել է 76 հատ տարբեր տեսակի արկ ու այլ զինամթերք, ոչնչացվել է 8 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 34 888 մ2 տարածք:
Տեղեկությունը հայտնում են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Աշխատանքների արդյունքում 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև օրս Արցախի տարածքում հայտնաբերվել է 867525 հատ և ոչնչացվել է 864059 հատ տարբեր տեսակի արկ ու այլ զինամթերք: