Ողբերգական դեպք Արարատի մարզում. գործարանում կիսով չափ այրված դիակ է հայտնաբերվել

Ոստիկաններ
Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի «Բելովո» անձեռոցիկի գործարանում տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` փետրվարի 7-ի առավոտյան Արարատի մարզի բնակիչ Արմեն Գ.-ն զանգել է ոստիկանություն և հայտնել, որ գործարանի պահակատանը դի կա:
Դեպքի վայր մեկնած ոստիկաները հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 67-ամյա Լևոն Շ.-ի դին` դեմքով դեպի էլեկտրական ջեռուցիչի վրա ընկած, մարմինը կիսով չափ այրված վիճակում։
Փրկարարները Սևջուր գետից տղամարդու կիսաքայքայված դի են դուրս բերել
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել