Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի խնդիրը

Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի ու Ֆրանսիայի ղեկավարներն ընդգծել են ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը և օգնում են խաղաղ կյանք հաստատել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի -Sputnik. Ռուսաստանն ու Ֆրանսիան հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո։
Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելիս ընդգծվել է ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը և օգնում են մարդկանց վերադառնալ խաղաղ կյանքի։

«Մենք հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևորությունը, այդ թվում ՝ տարածաշրջանում հումանիտար, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում», - ասել է ՌԴ նախագահը` հանդիպման արդյունքներն ամփոփելով:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ ներկայացրել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ վերջերս կայացած տեսակոնֆերանսի արդյունքները:
Ի՞նչ են քննարկել Մակրոնը, Փաշինյանը և Ալիևը․ մանրամասներ
Փետրվարի 4–ին հայտնել էինք, որ այսօր, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը: