ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ապօրինի փայտանյութի տեղափոխման 2 դեպք են հայտնաբերել։ Տեսչական մարմինը ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում կատարել` լուսանկարներ տեղադրելով։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման 2 դեպք
Փետրվարի 8-ին, ժամը 9-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման է ենթարկվել «Զիլ» մակնիշի 2 ավտոմեքենա։ Մեքենաներում հայտնաբերվել է 8.5 խմ և 11 խմ փայտանյութ, որի ձեռքբերման իսկությունը հավաստող փաստաթղթեր վարորդները չեն ներկայացրել։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման 2 դեպք
Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը կազմել է 702 000 դրամ։