ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համոզված է, որ Ուկրաինայում պատերազմ չի լինի

Գուտերեշի գրասենյակը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ը պահեստային ծրագիր ունի Ուկրաինայում պատերազմի դեպքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը համոզված է, որ Ուկրաինայում պատերազմ չի լինի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շարունակում է հավատալ, որ ռազմական գործողություններ չեն լինի»,- ասել է Դյուժարիկը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ը պահեստային ծրագիր ունի Ուկրաինայում պատերազմի դեպքում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինայի հարցով շնորհակալություն է հայտնել Էրդողանին
Ուկրաինան և արևմտյան պետությունները վերջին շրջանում մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից իբրև թե «ագրեսիվ գործողությունների» ավելացման կապակցությամբ և սպառնում են նոր պատժամիջոցներով:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սկսել է լրացուցիչ զինվորականներ ուղարկել Եվրոպա։