Խոշոր ավտովթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․2 վիրավորի վիճակը ծանր է

Ավտոմեքենաներից մեկի վարորդն ու ուղևորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով կա երկու վիրավոր, հայտնում են ԱԻՆ-ից։
Մասնավորապես, փետրվարի 7-ին, ժամը 22:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Ճանապարհատրանսպորտային պատահար Այնթապ գյուղի կամրջի մոտ (7 փետրվարի, 2022թ): Արարատ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2109» և «Jeep Grand Cherokee» (վարորդ` Ա. Մ., ծնված 1983թ․) մակնիշնի ավտոմեքենաները:
Ճանապարհատրանսպորտային պատահար Այնթապ գյուղի կամրջի մոտ (7 փետրվարի, 2022թ): Արարատ
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, մոտեցրել ավտոքարշակին և «VAZ 2109» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ու շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել տուժածներ Ս․ Բ․-ին և Հ․ Ս․-ին (ծնված 1990թ․), ովքեր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: