Ի՞նչն է պարարտանյութի թանկացման պատճառը. պարզաբանում է ՄՊՀ-ն

Պարարտանյութերի մեծ մասը Հայաստան են ներմուծվում Ռուսաստանից
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Էկոնոմիկայի նախարարության առաջարկով դիտարկել է պարարտանյութի ներմուծման շուկան։ Այս մասին նշված է հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանի Facebook-յան էջում։
ՄՊՀ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021 թվականի վերջին ամիսներից ներքին շուկայում արձանագրվում է պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է ձեռքբերման գների զգալի բարձրացմամբ:
Գյուղատնտեսական ճգնաժամ. գարնանացանին ընդառաջ գյուղացին կանգնել է կոտրած տաշտակի առաջ
Վերլուծությունները ցույց են տվել, որ համաշխարհային շուկայում տեղի է ունեցել պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է բնական գազի գնի բարձրացմամբ, ինչպես նաև պարարտանյութի պակասուրդով: Գազի գնի բարձրացմամբ պայմանավորված եվրոպական մի շարք խոշոր արտադրողներ դադարեցրել են պարարտանյութի արտադրությունը, ինչն իր ազդեցությունն է ունեցել առաջարկ/պահանջարկի հարաբերակցության վրա:
«Միաժամանակ, ՀՀ կառավարության մեր գործընկերների հետ քննարկվում է քվոտավորված պարարտանյութի ներմուծման հնարավորության հարցը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ ՀՀ ներմուծումների մեծ մասը իրականացվում է ՌԴ-ից ու Վրաստանից: