ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. «Սոչի» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարող է իր կարիերան շարունակել «Աստանայի» հետ, գրում է Metaratings.ru–ն` հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հաղորդագրության` կողմերը համաձայնեցրել են գործարքի բոլոր մանրամասները։ Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա մի քանի օրերին։
Վարդանյանը «Փյունիկից» էր տեղափոխվել «Սոչի»։ Կրասնոդարի երկրամասի թիմի կազմում նա մեկ հանդիպում է անցկացրել և արդյունավետ խաղով աչքի չի ընկել:
Transfermarkt-ի տվյալներով՝ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 300 000 եվրո է։