ՀՀ կառավարությունը մտադիր է Երևանի ավտոկայանները հանձնել հավատարմագրային կառավարման

«Կիլիկիա» ավտոկայան. Արխիվային լուսանկար
Հայաստանի ավտոկայանները շատ վատ վիճակում են։ Կառավարությունը մտադիր է խնդիրը կարգավորել` դրանք կոնցեսիոն կառավարման տալով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Իշխանությունները մտադիր են «Ավտոկայան» ՓԲԸ–ն հանձնել կոնցեսիոն կառավարման։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
Նա հայտնեց, որ բացի Կենտրոնական ու Հյուսիսային երկու մեծ ավտոկայաններից Երևանում կա երթակարգավորման ևս 6 կետ։ Դրանք սահմանված են նախարարի հրամանով։ Սակայն իշխանությունները նախատեսում են փակել դրանք ու կարգավորման գործընթացը կենտրոնացնել ավտոկայաններում։

«Դրա համար անհրաժեշտ է ավտոբուսային կայանները բերել բարվոք վիճակի, այդ իսկ պատճառով այժմ քննարկվում է «Ավտոկայան» ՓԲԸ-ի անցումը կոնցեսիոն կառավարման, որը ենթադրում է կապիտալ ներդրումներ առաջին 2 տարում` 15-20 մլն դոլարի չափով»,- ասաց Սիմոնյանը։

Նշենք, որ «Ավտոկայան» ՓԲԸ–ն 100 տոկոս պետական բաժնեմասով ընկերություն է։
Հիշեցենք` 2019թ–ին ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները մարտի 11-ին Երևանի Կենտրոնական ավտոկայանից հանել են քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյին (Ռուբեն Կոստանյան) պատկանող գույքը:
Ըստ մամուլի` Նորագյուղցի Բոգոն տարիներ շարունակ ապօրինի հաստատվել էր Կենտրոնական ավտոկայանում, այնտեղ հյուրանոց և իր համար առանձնասենյակ էր ստեղծել, նաև ապօրինի կերպով գումար էր հավաքում վարորդներից:
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը պայթեցվել էր Կենտրոնական ավտոկայանի նորանշանակ տնօրենի ավտոմեքենան: Վերջինը փորձում է ավտոկայանում կարգուկանոն հաստատել:
Ուղևորափոխադրողներն աշխատում են առանց գրանցվելու ու ավտոկայանին չեն վճարում