ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik․ Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակվեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։ Որոշումը կայացվեց Երևանի ավագանու հերթական նիստում։
«Մարդկանց ընտրում ենք փորձով` հաշվի առնելով անցած ճանապարհը։ Սիմոնյանը կոորդինացնելու է առողջապահության և սպորտի ոլորտը»,- ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Որոշումն ընդունվեց քվեարկությամբ։ Ավագանու անդամներից 51-ը կողմ էին, 2–ը` ձեռնպահ։
Հիշեցնենք` Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց ու Հրաչյա Սարգսյանի` քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքապետի նախկին տեղակալները, ինչպես նաև քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնյաներ ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։