Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի անվանի գրականագետ Լևոն Ներսիսյանի անունով

Երևանյան փողոց, արխիվային լուսանկար
Երևանի ավագանին որոշել է 4 հուշատախտակ տեղադրել մայրաքաղաքում և դպրոցներից մեկն անվանակոչել շախմատիստի պատվին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Երևանի թիվ 171 հիմնական դպրոցը կանվանակոչվի հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անունով։ Երևանի ավագանին որոշում է կայացրել այսօրվա նիստի ժամանակ։
Բոլորի աշխատանքը սկսվում է ժամը 09.00–ից. քաղաքապետը պահանջեց չուշանալ ու չխաբել իրեն
Մեկ այլ որոշմամբ էլ երևանյան փողոցներից մեկը կանվանակոչվի հայ անվանի գրականագետ Լևոն Ներսիսյանի անունով։ Նշենք, որ խոսքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հրաչյա Ներսիսյան փողոցից դեպի Ավետիս Ահարոնյան փողոց ձգվող ճանապարհահատվածի մասին է։
Բացի այդ, ավագանին որոշել է 4 հուշատախտակ տեղադրել Երևանում` կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի, օպերային երգչուհի Արաքսյա Դավթյանի, գրող Էդուարդ Ավագյանի և բժիշկ Իվան Գևորգյանի հուշատախտակները։
Երևանի քաղաքապետն արդեն 3 նոր տեղակալ ունի. երկուսը փոխնախարարի աշխատանքային փորձ ունեն