Բելառուսի դեսպանն այցելել է Հայաստանի ԱԳՆ. ո՞րն է պատճառը

Ալեքսանդր Կոնյուկ. Արխիվային լուսանկար
ՀՀ արտգործնախարարությունն այսօր անդրադարձել էր Բելառուսի նախագահի՝ Հայաստանի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի –Sputnik․ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկն այսօր այցելել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Թե դեսպանն ում հետ է հանդիպել կամ ինչի մասին են զրուցել, Հունանյանը մանրամասներ չհայտնեց։
Նշենք, որ ըստ Sputnik Արմենիայի աղբյուրների՝ դեսպանի այցը կապված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունների հետ։
Դա իրենց երկրին վերաբերող հայտարարություն է. ՀՀ ԱԺ փոխխոսնակը` Լուկաշենկոյի ասածի մասին
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման հարցին, մասնավորապես, նշել էր. «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ»։
ՀՀ արտգործնախարարությունն այսօր անդրադարձել էր Բելառուսի նախագահի՝ Հայաստանի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությանը։
Նշվել էր, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ։
Հավելենք, որ Լուկաշենկոյի հայտարարությունը բավականին բուռն արձագանք է գտել հայ հասարակության շրջանում։ Շատերի կարծիքով՝ ՀՀ ԱԳՆ արձագանքը Բելառուսի նախագահի հայտարարությանը համաչափ չէր։