«Արմավիր» ՔԿՀ–ի ծառայողները թմրամիջոցներ են հայտնաբերել կոշիկների ներբաններում

Քրեակատարողական ծառայողները կոշիկների ներբաններում հայտնաբերել են հմտորեն թաքցված թմրամիջոցներ
Ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալներից մեկի համար բերված հանձնուքը և 7 փաթեթ գտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կոշիկների ներբաններում թաքցված թմրամիջոցներ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ծառայողները փետրվարի 8-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Ա. Հ. -ի կողմից դատապարտյալ Ա. Ղ.-ի անվամբ բերված հանձնուքը։ Դրանում առկա կոշիկների ներբաններում թաքցված է եղել 7 փաթեթ: Հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 59,32 գրամ քաշով բուսական և 15,36 գրամ քաշով դարչնագույն, փոշենման, առանձնացված զանգվածներ:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում կալանավորվածի փաստաբանը փորձել է նրան թմրանյութեր փոխանցել
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կինը փորձել է թմրամիջոցներ ու արգելված իրեր փոխանցել «Գորիս» ՔԿՀ–ում գտնվող ամուսնուն