ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կատարած ամփոփ վերլուծությունը։ Դրա նպատակն է տրամադրել տեղեկատվություն պետական գերատեսչություններին ֆիսկալ տարածքի՝ ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման վերաբերյալ:
«Նախարարն անդրադարձել է հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, ընթացիկ և կապիտալ ծախսերի գծով Կառավարության թիրախների իրագործման հնարավորությունների, հարկաբյուջետային շրջանակի ռիսկերի և մյուս ուղղություններով կանխատեսվող միտումներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է արվել Կառավարության գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումներին վերաբերող հարցերի: Քննարկվել են ընթացիկ և կապիտալ ծրագրերի, տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների ընթացքը, հետագա անելիքները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետն ընդգծել է բոլոր ուղղություններով ակտիվ և արդյունավետ աշխատելու անհրաժեշտությունը։ Նախանշված նպատակներին հասնելու համար գործադիրի ղեկավարը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: