Անհետ կորածների միջազգային հանձնաժողովը խորհրդակցություններ է անցկացրել Երևանի և Բաքվի հետ

Զինծառայողի համազգեստ
Հանձնաժողովը զբաղվում է անհետ կորած անձանց որոնման հարցում կառավարությունների և իշխանության մարմինների համագործակցության ապահովմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը (ICMP) խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Հանձնաժողովը, ի թիվս մի շարք հարցերի, զբաղվում է հակամարտությունների հետևանքով անհետ կորած անձանց որոնման և օգնության հարցում կառավարությունների և իշխանության մարմինների համագործակցության ապահովմամբ:
ICMP-ն ստեղծվել է 1996 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք` հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է: Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էլ հունվարի 27-ին հայտնել էր, որ 2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մոտ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում (հայեր և ադրբեջանցիներ)։
«Ադրբեջանից վերադարձած զինծառայողներին ձերբակալելը նրանց իրավունքի խախտում է». Մելիքյան