«Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների՝ հատուկ հանձնաժողով ստեղծելու որոշումը, որի աշխատանքը, համաձայն պաշտոնատար անձանց հաջորդող հայտարարությունների, ուղղված կլինի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող մշակութային և կրոնական կոթողներից հայկականության հետքերի ջնջմանը: Տվյալ քայլը ևս մեկ անգամ համոզիչ կերպով հաստատում է այն ակնհայտ փաստը, որ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային ժառանգությանը լիակատար ոչնչացման կամ պատմական արմատներից անջատվելու իրական վտանգ է սպառնում»,- նշված է ԱԳն տարածած հայտարարության մեջ։
«Որոշումը պարտադիր ուժ ունի Ադրբեջանի համար: Բաքվի հրաժարումը, կատարել այն, ցուցադրում է Բաքվի մտադրությունը խափանել, թեկուզև տեղային մակարդակով, միջազգային հարաբերությունների համակարգը, որն ապահովում է միջազգային խաղաղություն և անվտանգություն»,- ընդգծվում է ԱԳՆ հայտարարության մեջ։