Թբիլիսիում այրվում է շինանյութերի ամենախոշոր շուկան. տեսանյութ

Հրշեջ ծառայության մեքենան դեպքի վայրում
Տարածքում խիտ ծուխ է տարածվել։ Իրավիճակը բարդացնում է ուժեղ քամին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Թբիլիսիում այրվում շինանյութի ամենախոշոր շուկան։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Արտակարգ իրավիճակների ծառայությունից տեղեկացրել են, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարների բրիգադները:
Նախնական տեղեկություններով՝ այրվում է շինանյութերի պահեստը։ Տարածքում խիտ ծուխ է տարածվել։ Իրավիճակը բարդացնում է ուժեղ քամին։
Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն։ Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։
Հրդեհ Մարտակերտում. մասնակի այրվել է Առաջաձորի միջնակարգ դպրոցը. լուսանկարներ