ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Ռուսական «Սպուտնիկ Լայթ» մեկ դեղաչափով պատվաստանյութն իններորդ պատվաստանյութն է, որը Հնդկաստանում օգտագործման թույլտվություն է ստացել: Այս մասին Twitter-ում հայտնել է երկրի առողջապահության նախարար Մանսուխ Մանդավիան։
«Հնդկաստանի դեղամիջոցների գլխավոր վերահսկող մարմինը թույլտվություն է տվել Հնդկաստանում COVID-19-ի դեմ «Սպուտնիկ Լայթ» մեկ բաղադրիչով պատվաստանյութի օգտագործման համար։ Սա երկրում COVID-19-ի դեմ 9-րդ պատվաստանյութն է», - գրել է նախարարը։
«Սպուտնիկ Լայթը» բարձր անվտանգություն և արդյունավետություն է ցուցադրում մի շարք երկրներում բնակչության պատվաստման ընթացքում: Այժմ այս պատվաստանյութը կիրառվում է ոչ միայն առանձին, այլև այլ դեղամիջոցների հետ համակցված: