Սյունիքում գերեվարված բոլոր հայերը վերադարձվել են. աղբյուր

Հայրենիք վերադարձած գերիների մի մասը գերեվարվել են 2020 թվականին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, մյուսները՝ Սյունիքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. 2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած մարտերից հետո գերության մեջ հայտնված բոլոր հայ զինծառայողները վերադարձվել են։ Տեղեկությունը հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Այսօր Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ Հայաստանին է վերադարձրել ևս 8 ռազմագերի:
Ովքեր և ինչպես են դիմավորել Բաքվից այսօր վերադարձած հայ ռազմագերիներին. տեսանյութ
Մեզ հաջողվեց պարզել, որ նրանց մի մասը գերեվարվել է անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած բախումների ժամանակ, մյուս մասը՝ 2020 թվականի դեկտեմբերին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերյան դեպքերից հետո Ռուսաստանի, Հունգարիայի և ԵՄ միջնորդությամբ գերիներին վերադարձնելու մի քանի փուլ է եղել։
Շառլ Միշելը 8 հայ գերիների մասին գրառում է արել