Շառլ Միշելը 8 հայ գերիների մասին գրառում է արել

Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահը գերիների վերադարձը դրական գործընթացների ազդանշան է համարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. 8 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների զրույցին հաջորդած դրական գործընթացի ազդանշան է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Եվրամիությունն աջակցում է տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը», - հավելել է նա:
Հիշեցնենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ փետրվարի 4-ին տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:
Այսօր ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնեցին, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի։ Փաստը հաստատել էր Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերի պետական հանձնաժողովը` նշելով, որ նրանց մի մասը զինծառայողներ են, որոնք գերեվարվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ։
Որոշ ժամանկ անց ՀՀ ԱԳՆ–ի խոսնակ Վահան Հունանյանը հրապարակեց 8 հայ գերիների անունները։
Շնորհակալություն ֆրանսիացի զինվորներին. Մակրոնի գրառումը` վերադարձած 8 հայ գերիների մասին