Քիմ Քարդաշյանի քույրը երկրորդ երեխան է ունեցել

Քարդաշյան քույրերը շտապել են շնորհավորել Քայլիին. Քիմն ու Քլոեն կապույտ սրտիկներ են դրել, իսկ Քորթնին գրել է.«Երկու կյանքերի մայրիկը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Քիմ Քարդաշյանի քույրը` մոդել Քայլի Ջեները, երկրորդ երեխան է ունեցել։ Նա այդ մասին հայտնել է Instagram-ի իր էջում։
Քեյլին լուսանկար է հրապարակել։ Դրա վրա եղած ամսաթվից դատելով` փոքրիկը փետրվարի 2-ին է ծնվել։ Երեխայի սեռն ու անունը նա չի հրապարակել, սակայն նրա հետևորդները ենթադրել են, որ փոքրիկը տղա է, քանի որ Քայլին կապույտ էմոջի է դրել լուսանկարի վրա։
Քարդաշյան քույրերը շտապել են շնորհավորել նրան` Քիմն ու Քլոեն որպես մեկնաբանություն կապույտ սրտիկներ են դրել, իսկ Քորթնին գրել է. «Երկու կյանքերի մայրիկը»։
Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում համալրում սպասվո՞ւմ է. Քիմը` երեխա ունենալու մասին
Մոդելի հեևորդները նույնպես շնորհավորել են նրան` բազմաթիվ մեկնաբանություններ թողնելով. «Հրեշտակ, շնորհավորում ենք», «Ձեր ընտանիքում գեղեցիկ երեխաներ են ծնվում, էլի փոքրիկ բերեք»...
Հավելենք, որ Քայլին և պրոդյուսեր Թրևիս Սքոթը 2018-ին Սթորմի անունով աղջիկ են ունեցել։