ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կկայանա, եթե Մոսկվան դրական պատասխան տա: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, A haber հեռուստաալիքին տված հարցազրույցում այդ մասին ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հույս էր հայտնել, որ Պուտինն ու Զելենսկին կհանդիպեն Թուրքիայում:
«Պուտինի և Զելենսկու հանդիպման վերաբերյալ մեր նախագահի առաջարկը կարևոր է։ Ուկրաինան դրական է տրամադրված, և այդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի դրական պատասխանի դեպքում», - ընդգծել է Քալընը։
Նա նաև ասել է, որ առաջիկա օրերին հայտնի կդառնա, թե կոնկրետ որ օրն է Պուտինը Թուրքիա մեկնելու։