ՆԱՏՕ-ն դիտարկում է արևելքում ուժերի երկարաժամկետ ավելացման հնարավորությունը. Ստոլտենբերգ

Յենս Ստոլտենբերգ
Դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ–ի համար առավել քան երբևէ կարևոր է Ռուսաստանի հետ երկխոսությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՆԱՏՕ-ն դիտարկում է դաշինքի արևելքում ուժերի ավելացման հնարավորությունը։ Բրյուսելում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք արդեն ուժեղացրել ենք մեր ներկայությունը, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք արագ տեղակայել ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերը և դիտարկում ենք դաշինքի արևելյան ուղղությամբ մեր ներկայությունը երկարաժամկետ հիմունքներով ավելացնելու հնարավորությունը։ Խորհրդակցություններ ենք անցկացնում պաշտպանությունն ավելի ամրապնդելու համար», - ասել է նա։
Գլխավոր քարտուղարը միաժամանակ նշել է, որ արևելյան ուղղությամբ դաշինքի երկարաժամկետ ուժեղացման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինայի հարցով շնորհակալություն է հայտնել Էրդողանին
Ստոլտենբերգը հավելել է, որ կրկնում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ձևաչափով ՌԴ–ի հետ հանդիպելու հրավերը` ընդգծելով, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն այսօր կարևոր է առավել քան երբևէ։
Ինչո՞ւ են աշխարհաքաղաքական խաղացողները շրջադարձ կատարում դեպի Ասիա. քաղաքագետի դիտարկումը