Մեկնարկել են Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի չվերթերը

Մեկնարկել են Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի չվերթերը
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ։ Հայտնի է` որ օրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունն այսօրվանից մեկնարկել է Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Տեղեկացվում է, որ ուղևորներով ինքնաթիռը Երևան է մեկնել ժամը 09: 30-ին, իսկ Երևանից թռել է՝ 10:10 - ին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում են այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Տոմսերն արդեն վաճառքում են, գինը սկսած 29.99 եվրոյից։
Մեկնարկել են Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի չվերթերը
Հիշեցնենք, որ Հայաստան ուղիղ չվերթերի իրականացնելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի` 2022 թվականի հունվարին ԱՄԷ կատարած այցի ժամանակ:
Wizz Air Abu Dhabi-ն բյուջետային ավիաընկերություն է, որը տեղակայված է Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում: Ավիաընկերությունը պետական Abu Dhabi Developmental Holding ընկերության համատեղ ձեռնարկությունն է։ Հաշվեկշռում հիմնականում Airbus A321 ինքնաթիռներն են։