Մակրոնը լավատեսորեն է տրամադրված Պուտինի հետ հանդիպմանը

Պուտինն ու Մակրոնը
ՌԴ և Ֆրանսիայի նախագահները բանակցությունների ընթացքում առաջին հերթին կքննարկեն անվտանգության երաշխիքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BFM TV–ի հետ զրույցում ասել է, որ լավատեսորեն է տրամադրված Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես ողջամիտ լավատեսությամբ եմ տրամադրված, բայց չեմ հավատում անսպասելի հրաշքների»,- նշել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահն այսօր բանակցություններ է վարելու Պուտինի հետ։ Մակրոնի խոսքով՝ ՌԴ այցելելու նպատակը մեկն է` թույլ չտալ, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը սրվի։ Կրեմլից ասել են, որ ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահները բանակցությունների ընթացքում առաջին հերթին կքննարկեն անվտանգության երաշխիքները:
Պուտինի և Մակրոնի հանդիպումից հետո ասուլիս կկայանա։
ԱՄՆ-ի ճնշումներն ավելի են մերձեցնում Ռուսաստանին ու Չինաստանին