Լուկաշենկոն հայտարարել Է, որ Աստծուն բելառուս է համարում

Ալեքսանդր Լուկաշենկո. Արխիվային լուսանկար
Ալեքսանդր Լուկաշենկոն բացառիկ հարցազրույց է տվել Վլադիմիր ՍոլովյովինYouTube-ի «Սոլովյով Live» ալիքի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Աստծուն բելառուս է համարում։ Այս մասին նա հայտարարել է «Սոլովյով Live» YouTube-ի համար Վլադիմիր Սոլովյովին տված բացառիկ հարցազրույցում։
Սոլովյովի`այսօր Աստծուն բելառո՞ւս եք համարում հարցին նա պատասխանել է.
«Այո, ոչ միայն այսօր։ Նա ինձ 90-ականների կեսերից նետել է այս թավայի մեջ։ Եվ ահա այս անգամ էլ է օգնում»,-հայտարարել է Բելառուսի առաջնորդը։