Կիևում ծեծել են Ուկրաինայի գլխավոր դատախազի օգնականին

Տղամարդու անունը չի հրապարակվում, սակայն տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը Զուրաբ Ադեիշվիլիի մասին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Կիևում հարձակվել են Ուկրաինայի գլխավոր դատախազի օգնականի վրա։ Տեղեկությունը հայտնում է երկրի ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր Տվերսկայա փակուղի փողոցում։
«Նախնական տվյալով` չորս անհայտ անձինք փողոցում մոտեցել են գլխավոր դատախազի օգնականին, ծեծել նրան և հեռացել։ 49-ամյա տուժածը հոսպիտալացվել է», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Փաստաբանը հայտնել է, որ Թելման Իսմայիլովը ստիպել է Աբրահամ Ռուսոյին համբուրել իր ձեռքերը
Այս պահին իրավապահները փորձում են պարզել չարագործների ինքնությունը, անցկացվում են առաջնային քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Տուժածի անունը չի հրապարակվում, սակայն «Ուկրինֆորմ» գործակալության տվյալներով՝ խոսքը Զուրաբ Ադեիշվիլիի մասին է։
Աշտարակի քաղաքապետն ու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը վիճել են ու ծեծել իրար