Իրանը պատրաստ է ամրապնդել ՀՀ–ի հետ գործակցությունը. Աբդոլլահիանը շնորհավորել է Միրզոյանին

ԻԻՀ արտգործնախարարը հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջիններից մեկն է ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Pars Today–ը։
Նախարարը հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջին երկրներից է, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:
Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իրանը պատրաստ է ամրապնդել Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը։
Իրանի Իսլամական Հանրապետությունը ՀՀ անկախությունը ճանաչել է 1991 թ. դեկտեմբերի 25-ին: Երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թ.–ի փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրված հռչակագրով։
ՀՀ–ն պետք է նկատի ունենա Իրանի տրամադրությունները. «Հյուսիս–Հարավը» չպետք է ստորադասվի