Հրդեհ Մարտակերտում. մասնակի այրվել է Առաջաձորի միջնակարգ դպրոցը. լուսանկարներ

Մարտակերտի դպրոցներից մեկում բռնկված հրդեհի լիկվիդացման ուղղությամբ դեռ աշխատանքներ են իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Այս գիշեր հրդեհ է բռնկվել Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի միջնակարգ դպրոցում, ինչի հետևանքով մասնակի այրվել է դպրոցը, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Արիս Պողոսյանի անվան միջնակարգ դպրոցում հրդեհ բռնկվելու ահազանգը ստացվել է փետրվարի 7-ին ժամը 03:20-ին։ Հրդեհի մեկուսացման և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին:

Նախնական տվյալներով` այրվել է առաջին հարկում գտնվող դպրոցի փայտանոցը, երկրորդ հարկի 4 պատուհան և ծխահարվել է առաջին հարկի միջանցքը:

Հրդեհի լիկվիդացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Դեպքի առթիվ ստուգումներ են իրականացվում: