ՀՕՊ ու կրակային մարզումներ՝ ՊՆ զորամասերում

Հայ զինծառայողը գործնական պարապմունքի ժամանակ
Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, զինծառայողներն ուսումնական հրաձգություն են իրականացրել դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից:
Sputnik
N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա համալիր մարզումներ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայ զինծառայողը գործնական պարապմունքի ժամանակ
Տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, զինծառայողներն ուսումնական հրաձգություն են իրականացրել դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից: Մարզումների ավարտին անձնակազմը հանձնել է ստուգարքներ:
N զորամասի հրաձգարանում էլ փետրվարի 7-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։
Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։
Հայ զինծառայողները գործնական պարապմունքի ժամանակ
Գործնական պարապմունքի ընթացքում ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման ունակությունները։ Անձնակազմը դիպուկ կրակով խոցել է կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները և արժանացել բարձր գնահատականների: