Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը մոտենում է 2 միլիոնին

Պատվաստում. Արխիվային լուսանկար
Ընդ որում` խթանիչ (բուստեր) դեղաչափ է ստացել արդեն 12 397 քաղաքացի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 մլն 925 հազար 556 պատվաստում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Տեղեկացվում է, որ փետրվարի 7-ի դրությամբ առաջին դեղաչափով կատարվել է 1 միլիոն 54 հազար 178, իսկ երկրորդ դեղաչափով՝ 858 հազար 981 պատվաստում:

Խթանիչ դեղաչափ է ստացել 12 397 քաղաքացի։
Նշենք, որ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերով։
1631 նոր դեպք, 11 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում